«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է հաջորդ տարվա կեսերին։
Հարցազրույցում խոսելով ստեղծված իրավիճակի մասին՝ Սալահը հասկացրել է, որ պայմանագրի ժամկետի ավարտից հետո կարող է լքել «Լիվերպուլը»։
Ինչպես փոխանցում է Transfer News Live-ը՝ ՊՍԺ-ն հետաքրքրված է Սալահի ծառայություններով։ Ֆրանսիական գրանդը դիտարկում է 32-ամյա աստղի հետ ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքելու տարբերակը։
Մոհամեդ Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը ԱՊԼ-ի երեք խաղում դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։