ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող, 2018 թվականի Աշխարհի չեմպիոն Ուսման Դեմբելեն խոսել է ընթացիկ մրցաշրջանի իր ծրագրերի մասին։
«Այս մրցաշրջանում ես կփորձեմ էլ ավելի շատ գոլեր խփել։ Լուիս Էնրիկեն ինձ միշտ ասում է, որ պետք է հարվածել դարպասին, փորձել։
Փորձում եմ աշխատել յուրաքանչյուր մարզմանը հարվածների որակի վրա»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Դեմբելեի խոսքը մեջբերում է ֆրանսիական Telefoot լրատվամիջոցը: