Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը չի երկարաձգի պայմանագիրը և կլքի ակումբը ազատ գործակալի կարգավիճակով, հայտնում է AS-ը։
25-ամյա ուկրաինացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը, և կողմերը դեռևս չեն կարողացել պայմանավորվել երկարաձգման շուրջ։
Գործակալ Ժորժե Մենդեշի հետ համագործակցությունն ընկալվում է որպես ակումբից հեռանալու առաջին քայլ, քանի որ պորտուգալացու հարաբերությունները «Ռեալի» հետ լավագույնը չեն Լենի Յորոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո։