«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը յուրահատուկ նվաճման է հասել

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը օգոստոսի արդյունքներով ճանաչվել է Իսպանիայի Պրիմերայի լավագույն մարզիչ։ Այսպիսով, Ֆլիկը դարձավ առաջինը Գերմանիայից, ով ստացավ այս մրցանակը, հայտնում է Squawka-ն։

Նախկինում գերմանացի ոչ մի մարզիչ Լա Լիգայի ամսվա լավագույն մարզչի կոչում չի ստացել։

Հիշեցնենք, որ Ֆլիկը սկսել է գլխավորել «Բլաուգրանան» ընթացիկ մրցաշրջանից առաջ՝ փոխարինելով Չավի Էրնանդեսին։

Անվանակարգի հաղթողի կոչման համար պայքարում էին նաեւ Լուիս Գարսիան («Ալավես») եւ Մարսելինո Տորալը («Վիլյառեալ»)։