«Լիվերպուլի» աստղային հարձակվող Մոհամեդ Սալահն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը, այս մասին հայտնում են El Nacional-ի լրագրողները։
Աղբյուրի համաձայն՝ եգիպտոսցի հարձակվողի տրանսֆերով հետաքրքրված են երկու եվրոպական գրանդներ՝ ֆրանսիական ՊՍԺ-ն և թուրինյան «Յուվենտուսը»:
Սալահը մերսիսայդցիների կազմում հանդես է գալիս 2017 թվականից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը։
Transfermarkt-ի փորձագետները Սալահին գնահատում են 55 միլիոն եվրո: