«Արսենալի» առաջատարներից մեկը վնասվածք է ստացել

«Արսենալի» և Նորվեգիայի հավաքականի կիսապաշտպան Մարտին Էդեգորը վնասվածք է ստացել Ազգերի Լիգայի Ավստրիայի դեմ խաղում (2:1):

25-ամյա կիսապաշտպանը Քրիստոֆ Բաումգարտների հետ գնդակի համար պայքարելիս ոլորել է կոճը և 67-րդ րոպեին կաղալով լքել է խաղադաշտը։ Նրան փոխարինեց Քրիստիան Տորստվեդտը։

Սեպտեմբերի 15-ին «Արսենալը» Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում կխաղա «Թոթենհեմի» հետ։