Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետտին մեկնաբանել է Ազգերի Լիգայում Իսրայելի նկատմամբ տարած հաղթանակը (2:1).
«Իտալիայի հիանալի հաղթանակը։ Խնդիրներ եղան առաջին խաղակեսում, երբ մրցակիցը շատ խորը նստեց պաշտպանության։ Հնարավոր է, որ որոշակի հոգնածություն է եղել: Բայց մենք հաղփեցինք։
Թիմը շատ հասուն է։ Որոշակի հանգամանքներում նրանք հայտնվում են ճիշտ տեղում՝ փակ աչքերով»,- ասել է Սպալետտին Rai 1-ին: