«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Լյուդովիկոս Ժյուլին խոսել է իր երեխաների մասին, ովքեր չեն հավատում, որ նա խաղացել է Լիոնել Մեսսիի հետ նույն թիմում։
«Գիտե՞ք ինչ եմ ասում երեխաներիս։ Որ ես խաղացել եմ Մեսսիի հետ, բայց նրանք ինձ չեն հավատում»,- Ժյուլիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ Ժյուլին «Բարսելոնայում» հանդես է եկել 2004-ից 2007 թվականներին։ Այդ ընթացքում նա «Բլաուգրանայի» մարզաշապիկով անցկացրել է 125 հանդիպում, դարձել 26 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։