Մատիս դե Լիգտ. «Պրեմիեր Լիգան ավելի շատ հեռուստադիտող ունի, քան Բունդեսլիգան»

«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Մատիս դե Լիգտը, ով անգլիական ակումբին միացավ անցյալ ամառ Մյունխենի «Բավարիայից», հավելյալ պատճառ է ներկայացրել, թե ինչու էր ոգևորված «կարմիր սատանաներին» միանալու համար։

«Ես գոհ եմ «Մանչեսթեր Յունայթեդ» իմ տեղափոխությունից նաև այն պատճառով, որ տեսանելի եմ մնում։ Պրեմիեր Լիգան ավելի շատ հեռուստադիտող ունի, քան Բունդեսլիգան»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The Sun-ը։

Դե Լիգտի գործող աշխատանքային պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։