Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն, ամենայն հավանականությամբ, կմնա պահեստայինների նստարանին Բելգիայի հետ Ազգերի Լիգայի խաղում:
Ըստ L’Equipe-ի՝ ֆրանսիացիների գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը, ամենայն հավանականությամբ, հանգիստ կտա Մադրիդի «Ռեալի» հարձակվողին Բելգիայի դեմ հաջորդ խաղում։
Ավելի վաղ Դեշամը հայտարարել էր, որ Ազգերի Լիգայի խաղերի ժամանակ կազմը կփոխի:
Բելգիա – Ֆրանսիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին 22:45-ին: