Ալժիրի կիսապաշտպան Իսմայել Բենասերը վնասվածքի պատճառով բաց կթողնի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումը։
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Լիբերիայի հետ հանդիպումից առաջ մարզման ժամանակ։ Բուժզննումից հետո որոշվել է, որ 26-ամյա ֆուտբոլիստը կլքի ազգային հավաքականի ճամբարը՝ հետագա բուժման նպատակով։
Սպասվում է, որ Բենասերը «Միլանում» ավելի մանրամասն հետազոտություն կանցնի: Ելնելով դրա արդյունքներից՝ պարզ կդառնա, թե արդյոք կիսապաշտպանը կկարողանա խաղադաշտ դուրս գալ Ա Սերիայի հաջորդ՝ «Վենետիկի» դեմ խաղում, որը կկայանա սեպտեմբերի 14-ին։