Լոնդոնի «Չելսիի» աջ պաշտպան Մալո Գուստոն ազդրի վնասվածք է ստացել, հաղորդում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։
21-ամյա ֆրանսիացին վնասվածք էր ստացել 3-րդ տուրի «Քրիստալ Փելեսի» հետ խաղում (1։1), որին 74-րդ րոպեին փոխարինեց Միխայիլ Մուդրիկը։
Այս մրցաշրջանում Գուստոն «Չելսիի» 4 խաղում անցկացրել է 266 րոպե։