«Չելսիի» ձախ պաշտպան Բեն Չիլվելը կարող է տեղափոխվել «Ֆեներբախչե»։ Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան հույսը չի դնում անգլիացու վրա, ուստի ակումբի ղեկավարությունը պատրաստ է 27-ամյա ֆուտբոլիստին վաճառել թուրքական ակումբներին, որտեղ տրանսֆերային պատուհանը դեռ փակված չէ։
Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, Չիլվելին հրավիրելու հարցում անձամբ է հետաքրքրված «Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։ Հնարավոր գործարքի մանրամասները դեռ չեն հաղորդվում։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը, իսկ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 28 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը «Չելսիի» կազմում 21 խաղում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։