Արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն համաձայնել է ստանձնել ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է The Athletic-ը։
52-ամյա արգենտինացի մասնագետը գործազուրկ է այս ամառ «Չելսիից» հեռանալուց հետո։ Նա նախկինում գլխավորել է ՊՍԺ-ն, «Թոթենհեմը», «Սաութհեմփթոնը» և «Էսպանյոլը»։
Հուլիսին ԱՄՆ ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց Գրեգ Բերհալտերին աշխատանքից հեռացնելու մասին, ով թիմի հետ աշխատել է 2018-ից 2022 թվականներին, իսկ հետո՝ 2023 թվականի ամռանը։