Ջերդան Շաքիրին հեռացավ MLS-ից

MLS-ի «Չիկագո Ֆայր» ակումբը հայտարարել է կիսապաշտպան Ջերդան Շաքիրիի հետ պայմանագիրը խզելու մասին։

32-ամյա ֆուտբոլիստը ամերիկյան թիմում հանդես է գալիս 2022 թվականի փետրվարից։

2024 MLS մրցաշրջանում ամերիկյան թիմի կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։