«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը նշել է իր գլխավոր նպատակը 2023/24 մրցաշրջանում։
«Ցանկանում եմ շարունակել գոլեր խփել և օգնել թիմին։ Բայց գլխավոր նպատակը տիտղոսներ նվաճելն է։ Մենք պետք է վերադարձնենք «Բավարիային» տիտղոսներ նվաճելու ճանապարհին։ Սա իմ նպատակն է, սա է ակումբի նպատակը։
Հեշտ չի լինի, բայց մենք ունենք հիանալի մարզիչ, ունենք շատ թարմ էներգիա և շատ ինտենսիվ մարզումներ: Սա կտեսնեք նաև հանդիպումներում»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Bild-ը։
Նախորդ մրցաշրջանում Քեյնը Գերմանիայի առաջնությունում անցկացրած 32 խաղում դարձել է 36 գոլի հեղինակ և դարձել Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու։
Հիշեցնենք, որ իր դեբյուտային մրցաշրջանում անգլիացին «Բավարիայի» հետ ոչ մի տիտղոս չնվաճեց։