«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Իտալիայի գավաթի «Մոդենայի» դեմ խաղից հետո (0:0) դժգոհել է թիմի թույլ կազմից։
«Ես գիտեի ներկայիս իրավիճակի մասին, և որ ակումբը շուկայում որոշակի սահմանափակումներ ունի ինչպես տրանսֆերների, այնպես էլ աշխատավարձերի հետ կապված: Բացի այդ, շատ ֆուտբոլիստներ չեն գալիս մեզ մոտ, քանի որ մենք չենք խաղում եվրոպական մրցաշարերում։
Լավագույնն եմ ցանկանում «Նապոլիին», մենք պետք է փորձենք ուժեղացնել կազմը, քանի որ դա մեզ անհրաժեշտ է: Հակառակ դեպքում, ես չգիտեմ, թե ինչ կլինի»,- մասնագետի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։