«Բայերի» հարձակվողը կարող է տեղափոխվել ԱՊԼ

Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Ադամ Գլոզեկը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։ Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի տեղեկություններով՝ չեխ հարձակվողը գրավում է անգլիական ակումբների ուշադրությունը։

Հետաքրքրված ակումբների անունները դեռ չեն հրապարակվում, սակայն «Բայերը» հարձակվողի համար կպահանջի շուրջ 18 միլիոն եվրո։ Գլոզեկը բաց է կարիերան Անգլիայում շարունակելու համար։

Բունդեսլիգայի վերջին մրցաշրջանում 22-ամյա Գլոզեկը դարձել է երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։