«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Լոթար Մատաուսը պատասխանել է այն հարցին, թե ով կհաղթի Գերմանիայի առաջնությունը 2024/25 մրցաշրջանում։
««Բայերը» մրցաշրջանին է մոտենում որպես ֆավորիտ։ Ոչ միայն այն պատճառով, որ նա անպարտելի չեմպիոն է և գավաթակիր, այլ նաև այն պատճառով, որ «Բավարիայի», «Բորուսիայի» և այլ ակումբների հետ համեմատած ակնհայտ առավելություններ ունի»,- Մատաուսի խոսքերն է մեջբերում Bild-ը։
Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանում «Բայերը» դարձավ Գերմանիայի չեմպիոն։