Մյունխենի «Բավարիան» որոշել է այս ամառ վաճառել 23-ամյա ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսին։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նման որոշում է կայացվել մյունխենյան ակումբում, քանի որ կանադացի ֆուտբոլիստի պայմանագիրը ավարտվում է 2025 թվականի հունիսին, և նա չի ցանկանում Դևիսին անվճար բաց թողնել։
Ավելի վաղ «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը հայտարարել էր, որ պաշտպանը կմնա ակումբում՝ չնայած նրա պայմանագրի ավարտի ժամկետին։
Դևիսի գլխավոր հավակնորդը «Ռեալն» է, որը պատրաստ է գերմանական գրանդին առաջարկել 30 միլիոն եվրո։