«Վեստ Արմենիան» հայտարարել է 8 նոր տրանսֆերի մասին

«Վեստ Արմենիան» պայմանագիր է կնքել միանգամից ութ ֆուտբոլիստի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ. 20 տարեկան, կենտրոնական պաշտպան, Հայաստանի Մ-21 հավաքականի անդամ, նախորդ ակումբը՝ ԲԿՄԱ։

ԱՐՍԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. 24 տարեկան, կենտրոնական պաշտպան, Հայաստանի պատանեկան հավաքականների նախկին ֆուտբոլիստ, նախորդ ակումբը՝ «Վան»։

ԱՐԹՈՒՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ. 20 տարեկան, Հայաստանի պատանեկան հավաքականների ֆուտբոլիստ, վարձավճարով տեղափոխվել է «Ուրարտուից»։

ՏԻԳՐԱՆ ԱՅՈՒՆՑ. 24 տարեկան, Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականների նախկին ֆուտբոլիստ, նախորդ ակումբը՝ «Սյունիք»։

ՄԱՐՏԻՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. 23 տարեկան, Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականների նախկին ֆուտբոլիստ, նախորդ ակումբը՝ ԲԿՄԱ։

ԷՐԻԿ ՍՄԲԱՏՅԱՆ. 21 տարեկան, Հայաստանի պատանեկան հավաքականների նախկին ֆուտբոլիստ, նախորդ ակումբը՝ «Արարատ-Արմենիա»։

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. 20 տարեկան, Հայաստանի պատանեկան հավաքականների նախկին ֆուտբոլիստ, նախորդ ակումբը՝ ԲԿՄԱ։

ԱՐՏԱԿ ԱՍԱՏՐՅԱՆ. 23 տարեկան, Հայաստանի պատանեկան հավաքականների նախկին ֆուտբոլիստ, նախորդ ակումբը՝ «Սյունիք»։