Հայտնի նախկին գործակալ Խոսեպ Մարիա Մինգելլան կրկին խոսել է այն մասին, թե ինչպես կարող էր «Բարսելոնան» ձեռք բերել Կիլիան Մբապպեին։
««Բարսելոնան» կարող էր գնել Մբապպեին 140 միլիոն եվրոյով, բայց ի վերջո ձեռք բերեց Դեմբելեին։ Երբ սխալվում ես, հետո վճարում ես դրանց համար։
Այն ժամանակ փորձագետները կարծում էին, որ Դեմբելեն ավելի լավ կտեղավորվի «Բարսելոնայի» համակարգում։ Սա շատ լուրջ սխալ էր։ «Բարսելոնան» արդեն նման սխալներ է թույլ տվել»,- Մինգելլայի խոսքերն է մեջբերում իսպանական Sport-ը։
Հիշեցնենք, որ այս ամառ Կիլիան Մբապպեն հինգ տարվա պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։ Ֆրանսիացին մադրիդյան ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։