Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը մտադիր չէ հեռանալ մադրիդյան թիմից։
Ինչպես հայտնում է Marca-ն՝ Դիասը չի վախենում Կառլո Անչելոտտիի թիմում մրցակցությունից։ Իսպանացի կիսապաշտպանը տրամադրված է որակյալ մրցաշրջան անցկացնելու և իրեն իր ողջ փառքով դրսևորելու հարցում։
Նախորդ մրցաշրջանում Դիասը դարձել է 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։