«Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին մոտ է Պրեմիեր Լիգա տեղափոխվելուն։ The Athletic-ի տեղեկություններով՝ իսպանական թիմի ղեկավարությունը կարծում է, որ կիսապաշտպանը կհամաձայնի «Լիվերպուլ» տեղափոխվելուն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբը պատրաստ է կիսապաշտպանի համար 60 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում վճարել։ 25-ամյա Սուբիմենդին նախկինում նաև կապվել է կատալոնական «Բարսելոնայի» և Լոնդոնի «Արսենալի» հետ։
Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Սուբիմենդին դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստն իր ողջ կարիերան անցկացրել է «Ռեալ-Սոսյեդադի» կազմում։