«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին մոտ է Անգլիայի Պրեմիեր լիգայի թիմին միանալուն։
The Athletic-ի տեղեկություններով՝ «Ռեալ Սոսյեդադի» ղեկավարությունը կարծում է, որ կիսապաշտպանը կհամաձայնի «Լիվերպուլ» տեղափոխվելուն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մերսիսայդյան ակումբը պատրաստ է կիսապաշտպանի համար 60 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում վճարել։ 25-ամյա Սուբիմենդին նախկինում կապում էին նաև կատալոնական «Բարսելոնայի» և Լոնդոնի «Արսենալի» հետ: