Մարտին Սուբիմենդին մոտ է Պրեմիեր Լիգայի թոփ ակումբ տեղափոխվելուն

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին մոտ է Անգլիայի Պրեմիեր լիգայի թիմին միանալուն։

The Athletic-ի տեղեկություններով՝ «Ռեալ Սոսյեդադի» ղեկավարությունը կարծում է, որ կիսապաշտպանը կհամաձայնի «Լիվերպուլ» տեղափոխվելուն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մերսիսայդյան ակումբը պատրաստ է կիսապաշտպանի համար 60 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում վճարել։ 25-ամյա Սուբիմենդին նախկինում կապում էին նաև կատալոնական «Բարսելոնայի» և Լոնդոնի «Արսենալի» հետ: