Վրացական «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնության բարձրակարգ ակումբում։ Todofichajes-ի լրագրողների տեղեկություններով՝ կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Սիթին»։ Պեպ Գվարդիոլան անձամբ ցանկանում է ֆուտբոլիստին տեսնել թիմում։
Գայթակղությունը փոխհատուցման չափն է, որը նեապոլիտանական կողմը պահանջում է վրացու համար։ Իտալացիները Խվիչայի համար ցանկանում են ստանալ ավելի քան 100 միլիոն եվրո։ «Քաղաքայիններն» այս պահանջները չափազանցված են համարում։
Transfermarkt պորտալը Կվարացխելիայի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։ Վինգերի գործող պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվում է 2027 թվականի հունիսի վերջին։