«Գալաթասարայի» հարձակվող Վիլֆրիդ Զահան այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա: Լրագրող Սեմ Ուոլեսի խոսքով՝ «Քրիսթալ Փելասը» ցանկանում է հետ բերել 31-ամյա կոտդիվուարցուն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոտ դ’Իվուարի հավաքականի ֆուտբոլիստով հետաքրքրված է «Ալ-Իթթիհադը»:
Զահան «Քրիսթալ Փելասի» սան է: 2013 թվականին նա տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է ընդամենը 4 հանդիպում ու վերադարձել լոնդոնյան ակումբ։ 2023 թվականին մեկնել է Թուրքիա։