Միքայիլ Ֆայեն կարող է հայտնվել ֆրանսիական ակումբում

«Մոնակոյի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը հետաքրքրված են «Բարսելոնայի» պաշտպան Միքայիլ Ֆայեի տրանսֆերով։ Ակումբների առաջին շփումներն արդեն կայացել են։

Ինչպես հայտնում է լրագրող Սանտի Աունան սոցիալական ցանցերի իր էջում, «Նիսը» նույնպես հետևում է Ֆեյին։ Ֆրանսիական այս ակումբը նույնպես 20-ամյա սենեգալցուն գնելու առաջին առաջարկն է արել։

Միքայիլ Ֆայեի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ 2023/24 մրցաշրջանում սենեգալցին 35 հանդիպում է անցկացրել երկրորդ թիմի կազմում և դարձել 4 գոլի հեղինակ։ Ամռանը նա տեղափոխվեց կատալոնական ակումբի հիմնական թիմ և նախամրցաշրջանային հավաք անցկացրեց «բլաուգրանայի» կազմում։ Transfermarkt պորտալը նրա շուկայական արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո: