Կիրան Տրիպյեն շուտով կարող է փոխել ակումբային գրանցումը և տեղափոխվել Լոնդոն

«Նյուքասլի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Կիրան Տրիպյեն շուտով կարող է փոխել ակումբային գրանցումը և տեղափոխվել Լոնդոնի «Վեսթ Հեմ»:

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, 33-ամյա անգլիացի ֆուտբոլիստը կարող է միանալ «մրճահարներին» այս ամառ:

«Վեսթ Հեմի» ղեկավարները ցանկանում են ուժեղացնել պաշտպանությունը: Լոնդոնյան ակումբը հույս ունի համաձայնության գալ «կաչաղակների» հետ անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում։

Հարկ է նշել, որ մինչ այս «Վեսթ Հեմը» փորձել է հետ բերել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Աարոն Վան-Բիսակայի տրանսֆերը: