Կիսապաշտպան Տեն Կոեպմեյներսը հայտնել է «Ատալանտային», որ ցանկանում է միանալ «Յուվենտուսին»: Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ խաղացողը հրաժարվում է մարզվել և խաղալ։
26-ամյա հոլանդացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո:
Նախորդ մրցաշրջանում Կոեպմեյներսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 51 հանդիպում, խփել 15 գոլ և կատարել 7 արդյունավետ փոխանցում։