Մինչմրցաշրջանային ընկերական խաղում «Սաութհեմփթոնն» ու «Լացիոն» ոչ-ոքի խաղացին 1:1 հաշվով:
Հանդիպման 60-րդ րոպեին թիմի ֆուտբոլիստները ծեծկռտուք են սկսել։ «Սրբերի» կիսապաշտպան Շի Չարլզը կոպտորեն խախտել է կանոնները հռոմեացիների հարձակվող Մատիա Զականիի նկատմամբ։ Երկու թիմերի ֆուտբոլիստները վիճաբանության մեջ են մտել, որի արդյունքում «Լացիոյի» պաշտպան Ալեսիո Ռոմանյոլին բռնել է «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Կառլոս Ալկարասի կոկորդից:
Կոնֆլիկտին միացել են երկու թիմերի այլ ֆուտբոլիստներ, սակայն մրցավարներին հաջողվել է դադարեցնել բախումը։
Հանդիպման գլխավոր մրցավար Թիմ Ռոբինսոնը կարմիր քարտ է տվել Ռոմանյոլիին ու Ալկարասին։