Մեսսին կտեղափոխվի ֆրանսիական ակումբ 1,5 միլիոն եվրոյի դիմաց

Հայտնի է դարձել, թե որտեղ է կարիերան շարունակելու «Դիժոնի» 17-ամյա վինգեր Ռայան Մեսսին։

Կամերունական ծագումով ֆրանսիացի ֆուտբոլիստը կմիանա Ստրասբուրգին։

Մեսսիին հավակնում էին նաև «Բավարիան», «Բորուսիան», «ՌԲ Լայպցիգը» և «Մարսելը»:

Ստրասբուրգը ֆուտբոլիստի համար կվճարի 1,5 մլն եվրո՝ ներառյալ բոնուսները, և նրա հետ պայմանագիր կկնքի երեք տարով։