Հայտնի է դարձել, թե որտեղ է կարիերան շարունակելու «Դիժոնի» 17-ամյա վինգեր Ռայան Մեսսին։
Կամերունական ծագումով ֆրանսիացի ֆուտբոլիստը կմիանա Ստրասբուրգին։
Մեսսիին հավակնում էին նաև «Բավարիան», «Բորուսիան», «ՌԲ Լայպցիգը» և «Մարսելը»:
Ստրասբուրգը ֆուտբոլիստի համար կվճարի 1,5 մլն եվրո՝ ներառյալ բոնուսները, և նրա հետ պայմանագիր կկնքի երեք տարով։