«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան առաջնահերթություն է տվել Նիկո Ուիլյամսին և անձամբ կվարի ֆուտբոլիստի հետ բանակցությունները մարզական տնօրեն Դեկուի ձախողումից հետո: Այս մասին հայտնում է իսպանական Sport.es հրատարակությունը։
Ըստ աղբյուրի՝ Լապորտան բանակցություններ կսկսի Ուիլյամսի ներկայացուցիչների հետ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո, որտեղ կատալոնական թիմը նախամրցաշրջանային հավաքի էր։
Նաև Topskills Sports UK-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) նշում է, որ ակումբի նախագահն արդեն դիմել է մի ընկերության, որը նրանց կտրամադրի 80 միլիոն եվրո՝ Նիկո Ուիլյամսին պայմանագիր կնքելու համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ատլետիկի» և «Բարսելոնայի» միջև բանակցությունները փակուղի են մտել։ Բասկյան ակումբը համոզված է, որ Նիկո Ուիլյամսը կորոշի մնալ ակումբում ևս մեկ մրցաշրջան և պատրաստ է նրան պայմանագիր առաջարկել բարելավված պայմաններով։ Ինքը մեկ շաբաթ շուտ է սկսել մարզվել «Ատլետիկի» հետ և տեսաուղերձ է ձայնագրել Բիլբաոյից ակումբի երկրպագուներին, որտեղ ասել է, որ անհամբեր սպասում է մրցաշրջանի մեկնարկին։