Զլատան Իբրահիմովիչը նշել է այն մարզչին, ով «ոչնչացրել է» իրեն

«Միլանի» մարզական և կոմերցիոն խորհրդական, «Միլանի», «Յուվենտուսի», «Ինտերի», «ՊՍԺ»-ի, «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է մարզիչ Ֆաբիո Կապելոյի հետ իր հարաբերությունների մասին։

««Յուվենտուսում» ես ունեի Ֆաբիո Կապելլոյին: Նա ոչնչացրեց ինձ։ Բայց միևնույն ժամանակ նա կառուցեց ինձ։ Նա ասաց. «Այսօր դու աղբ էիր: Վաղը դու կլինես լավագույնը»։

Եվ հենց այն ժամանակ, երբ ես մտածեցի, որ լավագույնն եմ, դա սպանեց ինձ: Ինչ-որ պահի ես այլևս ոչինչ չհասկացա և ինքս ինձ հարցրի. «Իսկապե՞ս ես լավագույնն եմ, թե՞ հիմար եմ»:

Դա նրա ճանապարհն էր՝ ինձ դրդելու դառնալ լավագույնը, այնպես որ, այո»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա դի Մարցիոն: