Արտեմ Դովբիկը այս ամառ կարող է միանալ մադրիդյան ակումբին

Մադրիդի «Ատլետիկոյին» այս ամառ կարող է միանալ «Ժիրոնայի» և Ուկրաինայի հավաքականի հարձակվող Արտեմ Դովբիկը:

Ինչպես տեղեկացնում է AS-ը, ակումբները մոտ են 27-ամյա հարձակվողի տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն 30 մլն եվրո գումարած 5 մլն բոնուսների դիմաց։ Նշվում է, որ ինքը՝ ֆուտբոլիստը, ուրախ կլինի կարիերան շարունակել մադրիդյան թիմում։

Ավելի վաղ Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան հեռացավ «Ատլետիկոյից» և պայմանագիր կնքեց «Միլանի» հետ։