Ջեյդոն Սանչոն կարող է տեղափոխվել ֆրանսիական ակումբ

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոն կարող է տեղափոխվել ՊՍԺ, հայտնում է RMC Sport-ը։

Նշվում է, որ փարիզցիներն արդեն առաջարկ են արել 24-ամյա անգլիացուն։ 

Նախկինում հաղորդվում էր, որ Սանչոն, ով նախորդ մրցաշրջանն անցկացրել է Դորտմունդի «Բորուսիայում» (վարձավճարով), հաշտվել է մանկունիանցիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ, ով նրան վերադարձրել է թիմ։