COPA AMERICA-ի եզրափակիչ Արգենտինա-Կոլումբիա խաղում Աշխարհի չեմպիոնի ավագ Լիոնել Մեսսին ցավալի վնասվածք ստացավ և փոխարինվեց։
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին դրվագներից մեկում վնասվածք է ստացել եւ 66-րդ րոպեին լքել խաղադաշտը։
Փոխարինումից հետո Լեոն չի կարողացել զսպել արցունքները։ Նրա երկրպագուներից ոմանք նույնպես արտասվել են։
Մեսսին ավելի վաղ հայտարարել էր, որ սա կլինի իր կարիերայի վերջին COPA AMERICA-ն։