Լորան Բլանը կդառնա «Ալ-Իթիհադի» նոր գլխավոր մարզիչը

Լորան Բլանը կդառնա Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթիհադ» ակումբի նոր գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ 58-ամյա ֆրանսիացին համաձայնեցրել է «Ալ-Իթիհադի» հետ պայմանագրի կետերը, որը նախատեսված կլինի երկու տարով՝ մինչև 2026 թվականի հունիսը։