«Ժիրոնան» հայտարարել է նոր տրանսֆերի մասին

Կիսապաշտպան Գաբրիել Միզեհաուին պայմանագիր է կնքել «Ժիրոնայի» հետ, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։

18-ամյա խաղացողի պայմանագիրը «Ժիրոնայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը: Նշվում է, որ կիսապաշտպանն արդեն բուժզննում է անցել և այս շաբաթ կմիանա թիմի մարզմանը։

Միզեհովին նախկինում հանդես է եկել «Այաքս 2»-ում: Նախորդ մրցաշրջանում նա Հոլանդիայի առաջին դիվիզիոնում անցկացրել է 13 խաղ՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։