Լիոնել Մեսսին՝ Կանադայի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Արգենտինայի հավաքականը Կոպա Ամերիկայի կիսաեզրափակչում 2։0 հաշվով հաղթեց Կանադային։

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին՝ խփելով իր թիմի երկրորդ գոլը։

Image

Նշենք, որ այս գոլը Մեսսիի առաջինն էր ընթացիկ մրցաշարում։

Հաղթանակի շնորհիվ Արգենտինան դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Ուրուգվայ – Կոլումբիա հանդիպման հաղթողի հետ։