Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան Ամերիկայի գավաթի կիսաեզրափակչում Կանադային հաղթելուց հետո (2։0) պատասխանել է լրագրողների՝ հավաքականում կարիերան ավարտելու մասին հարցին։
Դեռևս 2023 թվականի նոյեմբերին ֆուտբոլիստը հայտարարել էր, որ Ամերիկայի գավաթի խաղարկությունից հետո հեռանալու է ազգային թիմից։
«Ինչ էլ որ լինի, ես եզրափակչից հետո կհեռանամ թիմից։ Ես ամեն ինչ տվել եմ այս թիմին։ Ես միշտ կյանքս տվել եմ այս մարզաշապիկի համար»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում TyC Sports-ը։