COPA AMERICA. Լիոնել Մեսսին դարձավ պատմության երկրորդ ֆուտբոլիստը այս ցուցանիշով

2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Արգենտինայի հավաքականը հաղթեց Կանադային (2։0)։

Այս խաղում հարձակվող Լիոնել Մեսսին խփեց իր առաջին գոլն ընթացիկ մրցաշարում։

Մեսսին դարձավ պատմության մեջ երկրորդ ֆուտբոլիստը, ով գոլ խփեց Ամերիկայի գավաթի 6 խաղարկություններում (2007, 2015, 2016, 2019, 2021 և 2024 թթ․)։ Նախկինում դա հաջողվում էր միայն բրազիլացի Զիզինյոյին (1942, 1945, 1946, 1949, 1953 և 1957 թթ․)։