«Կատարված երազանք». Յամալը՝ EURO-2024-ի եզրափակիչ դուրս գալու մասին

Իսպանիայի հավաքականի 16-ամյա հարձակվող Լամին Յամալը կիսվել է իր հույզերով EURO-2024-ի կիսաեզրափակչում Ֆրանսիայի նկատմամբ տարած հաղթանակը (2։1)։

Այս խաղում Իսպանիայի հավաքականի առաջին գոլը խփեց Յամալը։

«Եզրափակիչ դուրս գալն առանձնահատուկ բան է։ Ես պետք է օգնեմ իմ թիմին, և դա այն է, ինչ ես փորձեցի անել այսօր։ Եզրափակիչ սուլիչից հետո շատ ուրախ էի։ Սա իրականություն դարձած երազանք է։

Երբ հասնում ես եզրափակիչ, խաղում ես լավագույնների հետ։ Սպասենք և տեսնենք, թե ում հետ ենք հանդիպելու»,- Յամալի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ն։