Լուիս դե լա Ֆուենտեն պատասխանել է Ալվարո Մորատայի վնասվածքի մասին հարցին

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն պատասխանել է թիմի հարձակվող Ալվարո Մորատայի վնասվածքի մասին հարցին։

Եզրափակիչ սուլիչից հետո մարզադաշտի աշխատակիցը վազել է խաղադաշտում գտնվող երկրպագուի հետևից և պատահաբար բախվել հարձակվողին։

«Մենք կարծում ենք, որ սա ոչինչ է։ Կսպասենք մինչև վաղը։ Մորատան օրինակ է, լավագույն ավագը, որը մենք կարող ենք ունենալ։ Նա շատ արդյունավետ է: Նա մեզ պետք է թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս։ Նա բացառիկ մեծություն ունի որպես մարդ։ Նա կմնա իսպանական ֆուտբոլի պատմության մեջ։ Նա շատ չեմպիոնական տիտղոսներ ունի»,- դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում Marca-ն։