«Վիլյառեալի» և Նորվեգիայի հավաքականի 28-ամյա հարձակվող Ալեքսանդր Սորլոտը կարող է տեղափոխվել «Վեսթ Հեմ», հայտնում է Football Espana-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը ամենայն հավանականությամբ առաջիկա շաբաթների ընթացքում կլքի իսպանական թիմը։ Հաղորդվում է, որ «Ռոման» հետաքրքրված էր ֆուտբոլիստով, սակայն նրանք չկարողացան իրենց թույլ տալ 35 միլիոն եվրո ծախսել Սորլոտի վրա։
Ֆուտբոլիստը «Վիլյառեալում» հանդես է գալիս 2023 թվականից։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում իսպանական թիմի կազմում անցկացրել է 41 հանդիպում, որոնցում դարձել է 26 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։