Ռոբերտո դե Զերբի․ ««Բրայթոնից» հեռանալը դժվար էր»

«Մարսելի» նոր գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Զերբին կիսվել է «Բրայթոնում» իր աշխատանքի մասին կարծիքներով։

««Բրայթոնի» ժամանակաշրջանը պատմական էր: Թիմը կարողացավ Պրեմիեր Լիգայում զբաղեցնել վեցերորդ տեղը և խաղալ Անգլիայի գավաթում։ Մենք տեղը զիջեցինք խաղացողներին, որոնք ի վերջո գնվեցին մեծ գումարներով։ «Բրայթոնից» հեռանալը դժվար էր»,- դե Զերբիի խոսքերն է մեջբերում GFFN-ը։

Հունիսի 29-ին Դե Զերբին դարձավ «Մարսելի» գլխավոր մարզիչը։ Իտալացին երեք տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ։