Իսպանացի դարպասապահ Կեպա Արիսաբալագան, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Ռեալում», կարող է վերադառնալ մադրիդյան ակումբ։
Ինչպես հայտնում է Marca-ն՝ «Ռեալը» դարպասապահի հետ պայմանագիր կկնքի, եթե Անդրեյ Լունինը հեռանա թիմից։ Հաջողակ ակումբային մրցաշրջանից հետո ուկրաինացի դարպասապահը չի ցանկանում երկրորդ համարը լինել թիմում։
Նախորդ մրցաշրջանում Արիսաբալագան մասնակցել է Մադրիդի «Ռեալի» 20 հանդիպման, որոնցում բաց է թողել 18 գնդակ։ Ութ հանդիպումներում իսպանացի դարպասապահը անառիկ է պահել սեփական դարպասը։