Հարի Քեյնը բացատրել է, թե ինչու է փոխարինվել Շվեյցարիայի հետ խաղում

Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը պատմել է, թե ինչու է փոխարինվել լրացուցիչ ժամանակում Շվեյցարիայի դեմ EURO-2024-ի քառորդ եզրափակչում (1։1 11մ․ 5։3)։

«Ես ինձ լավ եմ զգում, պարզապես հոգնել եմ: Մարզիչը արագ որոշում կայացրեց, և Իվան Թաունին հաստատվեց որպես 11 մետրանոցներ իրացնող։ Նա խաղադաշտ դուրս եկավ և արեց իր գործը»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։

Անգլիան կիսաեզրափակչում կմրցի Հոլանդիայի հետ։